Մեր մասին
Շենք-շինությունների համալիր սպասարկում՝ 2014 թվականից։
«Պռո ԷՄ ԷՍ»-ը մատուցում է շենք-շինությունների համալիր սպասարկման ծառայություններ ՀՀ ողջ տարածքում։
Ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին։ Մեր աշխատակիցներն են բարձր որակավորում ունեցող շուրջ 100 մասնագետներ։
«Պռո ԷՄ ԷՍ»-ի մասնագիտական թիմը յուրաքանչյուր հաճախորդին առաջարկում է անհատական լուծումներ՝ հիմնված միջազգային լավագույն փորձի և նորարական մոտեցումների վրա։ Կազմակերպությունը հատուկ ուշադրություն է դարձնում աշխատակիցների որակավորմանը, այդ իսկ պատճառով՝ պարբերաբար նախաձեռնում է աշխատակիցների վերապատրաստման միջոցառումներ, ինչպես նաև ապահովում է ղեկավար կազմի մասնակցությունը ոլորտի հեղինակավոր էքսպո-ցուցահանդեսներին։
Մատուցված ծառայությունների՝ միջազգային բարձր ստանդարտներին համապատասխանության մասին են վկայում «BREEAM», «IGRA Green Roof Leadership», «European Property Awards», «FIABCI World Prix d’Excellence» հեղինակավոր միջազգային մրցանակները, որոնց արժանացել են «Պռո ԷՄ ԷՍ»-ի կողմից սպասարկվող կառույցները։
Թիմ
Մեր թիմը
Մեզ վստահում են
Գործընկերներ և սպասարկվող կազմակերպություններ














































