Տեխնիկական աուդիտի իրականացում
Տեխնիկական աուդիտի իրականացումը կարևոր է ինչպես շենքի ընդունման և նախաշահագործման փուլում, այնպես էլ արդեն իսկ շահագործվող շենք-շինություններում։ Նախագծային փաստաթղթերի և օբյեկտի ճարտարագիտական համակարգերի տեխնիկական վիճակի գնահատումը թույլ է տալիս եզրակացություններ անել շինության ներդրումային արժեքի մասին, ինչպես նաև գնահատել կապիտալ ծախսեր և օպտիմիզացնել համակարգերի շահագործման ծախսերը։
Տեխնիկական աուդիտի շրջանակներում կատարվում է՝

Նախագծային և կատարողական փաստաթղթային փաթեթի ամբողջականության ճշտում

Իրականացված աշխատանքների համապատասխանության ստուգումը կատարողական փաստաթղթերի հետ

Շահագործող կազմակերպության վարած փաստաթղթերի փաթեթի համապատասխանության ստուգումը ՀՀ գործող օրենքներին և նորմատիվ-իրավական ակտերին

Սպասարկման աշխատանքների որակի գնահատում՝ ստուգելով դրա համապատասխանությունը արտադրողի տրված ցուցումներին և տեղակայման առանձնահատկություններին
Տեխնիկական աուդիտի արդյունքում՝
- Հստակ պատկերացում կունենաք օբյեկտի ճարտարագիտական համակարգերի վիճակի ամբողջական պատկերի շուրջ,
- Կստանաք թերությունների մատյան և ֆոտոհաշվետվություն ներառող եզրակացություն,
- Կստանաք թերությունների վերացմանն, ինչպես նաև համակարգերի շահագործման արդիականացմանը և ծախսերի իջեցմանն ուղղված առաջարկությունների ցանկ։
Հայտնաբերված թերությունների շտկման շնորհիվ՝
- Կբարելավվի սպասարկման արդյունավետությունը,
- Կբարձրանա համակարգերի ՕԳԳ-ն,
- Կկրճատվի էներգոռեսուրսների ծախսը,
- Կնվազի վթարային իրավիճակների առաջացման հավանականությունը։
