Համալիր սպասարկում
«Պռո ԷՄ ԷՍ»-ը առաջարկում է շենք-շինությունների համալիր սպասարկման ծառայություններ՝ կիրառելով ոլորտի ամենաարդյունավետ ու արդիական լուծումները, բարձրացնելով շահագործվող շենքերի ներդրումային գրավչությունը։
Համաձայն ISO-ի վերջին ստանդարտների՝ շենք-շինությունների համալիր սպասարկումը կազմակերպչական գործառույթ է, որը համակարգում է մարդկանց և գործընթացները շինության ներսում՝ նպատակ ունենալով բարելավել մարդկանց կյանքի որակը և հիմնական բիզնեսի արտադրողականությունը:
«Պռո ԷՄ ԷՍ» մասնագիտացված կազմակերպության կողմից շինության համալիր սպասարկումն ունի մի շարք առավելություններ, այդ թվում՝

Ռեսուրսների օպտիմիզացում՝ համալիր ծառայությունների մատուցման միջոցով

Միջազգային լավագույն փորձի վրա հիմնված նորարությունների ներդրման առաջարկների ներկայացում

Բարձր որակավորում ունեցող անձնակազմ

Բարձրորակ ծառայությունների մատուցում
