Շենք-շինությունների սպասարկման 2024 թ․ թրենդները

Շենք-շինությունների սպասարկման 2024 թ․ թրենդները

Շենք-շինությունների համալիր սպասարկման ոլորտը դինամիկ փոփոխությունների է ենթարկվում՝ պայմանավորված տեխնոլոգիական առաջընթացով և կայուն զարգացման վրա աճող շեշտադրմամբ:

Շենք-շինությունների համալիր սպասարկման ոլորտը դինամիկ փոփոխությունների է ենթարկվում՝ պայմանավորված տեխնոլոգիական առաջընթացով և կայուն զարգացման վրա աճող շեշտադրմամբ:

Ստորև ներկայացնում ենք 2024-ին շենք-շինությունների կառավարման և սպասարկման ոլորտի թրենդները․

✅ Տեխնոլոգիաների ինտեգրումը

Գնալով ավելի մեծ տարածում է ստանում ամպային տեխնոլոգիաների վրա հիմնված գույքի կառավարման ծրագրակազմը՝ անհրաժեշտ ինֆորմացիան ավելի ապահով պահելու, իսկ համակարգերն ավելի արդյունավետ կառավարելու համար:

✅ Արհեստական ​​բանականության օգտագործումը

AI-ը չի շրջանցել նաև շենք-շինությունների սպասարկման ոլորտը։ Մասնավորապես արհեստական բանականության և մեքենայական ուսուցման միջոցով ստեղծվում է, օրինակ, կանխարգելիչ սպասարկման համակարգ, որը թույլ է տալիս ռացիոնալիզացնել ռեսուրսների օգտագործումը՝ նախ սպասարկելով այն համակարգերը, որոնք ավելի հավանական է, որ խնդիր ունենան մոտ ապագայում։

✅ Կայուն զարգացման խթանումը
Առավել կարևորվում է առաջնահերթություն տալ էներգաարդյունավետությանը, օգտագործել հնարավորինս անվնաս նյութեր և իրականացնել թափոնների նվազեցման նախաձեռնություններ՝ էկոգիտակիցությունը և գույքի արժեքը բարձրացնելու համար:

ProMS-ը միշտ հետևում է միջազգային շուկայի զարգացումներին՝ ադապտացնելով լավագույն լուծումները հայկական շուկայի համար։

← Բոլոր նորությունները
PRO MS

Պատրա՞ստ եք սկսել։

Թողեք հայտ, և մեր մասնագետը կկապվի ձեզ հետ՝ ճշտելու ծառայությունների շրջանակը։

Կապվել մեզ հետ →